Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հայտնել են «Սկրիպալի գործով» Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

11:00, շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ-ում հայտնել են «Սկրիպալի գործով» Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ կոնգրեսականներն օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով, հաղորդում է The Hill-ը:

Օրինագիծը ներկայացրել են Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջոաքին Կաստրոն և նրա հանրապետական գործընկեր Մայք Թյորները:

«Մեծ Բրիտանիայի տարածքում Սկրիպալների վրա ռուսական կառավարության հարձակումը միջազգային իրավունքի խախտում է, այն ցույց է տալիս Պուտինի ագրեսիան և միջազգային նորմերի արհամարհումը»,- ասվում է կոնգրեսականների համատեղ հայտարարության մեջ:

Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում ընդունել այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են «Սկրիպալի գործին»:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն պատժամիջոցային ցանկում էր ներառել ռուս մի շարք օլիգարխների:

9004 | 0
Facebook