Մոսկվայում Օխոտնի Ռյադ փողոցի վրա գտնվող Պետդումայի շենքը տարհանվել է: Այս մասին հաղորդում է «Москва» նորությունների քաղաքային գործակալությունը:
Բարձրախոսով հայտարարել են «շենքն անմիջապես լքելու մասին»:
Վերելակներն անջատվել են, մարդկանց տարհանել են էվակուացիոն աստիճաններով:
Հաղորդվում է նաև, որ տարհանումն ուսումնական է եղել: