Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայի նախկին նախագահը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել

12:50, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Հարավային Կորեայի նախկին նախագահը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն հեռակա կարգով 24 տարվա ազատազրկման է դատապարտվել և տուգանվել 18 միլիարդ վոնի չափով (մոտ 17,5 միլիոն դոլար): Դատավճիռը կայացվել է Սեուլի շրջանային դատարանում, հաղորդում է Yonhap-ը:

Կաշառկերության համար բոլոր մեղադրանքները Պակ Կըն Հեն հերքում է:

Ավելի վաղ Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել էր 66-ամյա նախկին նախագահին 30 տարվա ազատազրկման դատապարտել, ինչպես նաև տուգանել 118,5 միլիարդ վոնի (մոտ 110 միլիոն դոլար) չափով:

ТАСС-ի հաղորդմամբ՝ դատավճռի ընթերցումը պատմության մեջ առաջին անգամ հեռարձակվել է ուղիղ եթերով՝ չնայած պաշտպանության առարկություններին: Ինքը՝ Պակ Կըն Հեն հրաժարվել է ներկա գտնվել դատական նիստին:

9304 | 0
Facebook