40 տարի անց. «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան հանձնվել է մանուկների ու մեծերի դատին
15:30, կիրակի, 08 ապրիլի, 2018 թ.
Օրեր առաջ համացանցում հրապարակվել է «Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան, որը նկարահանված է ժամանակակից կյանքի մոտիվներով՝ հիմնված 40 տարի առաջ նկարահանված խորհրդային հայտնի մուլտֆիլմի առանցքային սյուժեի վրա: Մուլտֆիլմի գլխավոր հերոսները մնացել են նույնը՝ Քեռի Ֆյոդորը, նրա ծնողները, Մատրոսկինն ու Շարիկը, Պեչկինը: Նոր է միայն Քեռի Ֆյոդորի կրտսեր քրոջ՝ Վերա Պավլովնայի կերպարը:
«Վերադարձ Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի առաջին սերիան
Մուլտֆիլմի նոր մոտեցումը, սակայն, լսարանի մի մեծ զանգվածի դուր չի եկել: Յութուբյան բլոգերներն արդեն իրենց վերլուծություններն են ներկայացրել մուլտֆիլմի նոր տարբերակի մասին: