Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը 7 հազար զինվորական է ուղարկել Թուրքիայի հետ սահման

17:35, հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ.
Հունաստանը 7 հազար զինվորական է ուղարկել Թուրքիայի հետ սահման

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտնել է Էվրոս շրջանում Թուրքիայի հետ սահմանին զինված խմբավորումների ամրապնդման մասին. այնտեղ կուղակվի 7 հազար զինվորական, հաղորդում է Hurriyetdailynews-ը:

Նախարարի խոսքով՝ որոշումը կապված է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը:

«Մենք մշտապես անձնակազմ ենք ուղարկում Էգեյան ծով և Էվրոս: Արդեն մի քանի օրվա ընթացքում 3,5 հազար մարդ կուղարկվի կղզիներ, և մշտական անձնակազմի ևս 3,5 հազար մարդ՝ Էվրոս»,- ասել է Կամենոսը Էգեյան ծովում գտնվող Իկարիա կղզի այցի շրջանակներում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ Հունաստանը պատրաստ է հակազդել ցանկացած սպառնալիքի:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետը Թուրքիային կոչ էր արել ազատ արձակել հույն զինվորականներին:

9259 | 0
Facebook