Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պերմում տանիքից ձյունն ընկել է 9 ամսական երեխայի վրա. նա մահացել է

11:45, հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ.
Պերմում տանիքից ձյունն ընկել է 9 ամսական երեխայի վրա. նա մահացել է

ՌԴ Պերմի երկրամասում վերակենդանացման բաժանմունքում հայտնված 9 ամսական երեխան, ում վրա տանիքից ձյուն է ընկել, մահացել է, հաղորդում է РИА Новости-ն: Երեխան եղել է մանկասայլակում: Փոքրիկը գլխի հատվածում ծանր վնասվածք էր ստացել: Բժիշկները վիրահատել էին նրան, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել: «Չորեքշաբթի երեխան մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

ՌԴ ԱՆ տեղեկությունների համաձայն՝ երեխայի մոտ կյանքի հետ անհամատեղելի ծայրահեղ ծանր վնասվածք է եղել, բժիշկները 2 օր պայքարում էին նրա կյանքի համար՝ բուժման ժամանակակից միջոցներ կիրառելով:

5382 | 0
Facebook