Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բարդ բարեկամություն». ի՞նչ հետևանքներ կունենա Պուտինի այցը Թուրքիա

12:15, հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ.
«Բարդ բարեկամություն». ի՞նչ հետևանքներ կունենա Պուտինի այցը Թուրքիա

Երեկ ավարտվեց Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցը: Դատելով երկու կողմերի համատեղ հայտարարություններից՝ կարելի է ասել, որ երկու երկրների միջև վստահությունը վերականգնվել է 2015թ. նոյեմբերին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո, գրում է Gazeta-ն՝ նշելով, որ Էրդողանը դեպքի համար ներողություն չխնդրեց, և երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին: Դրանից հետո Պուտինը Թուրքիայի դեմ տնտեսական կոշտ միջոցների կիրառման մասին հրամանագիր ստորագրեց:

Ներկայիս այցին, ինչպես հիշեցնում է Gazeta-ն, նախորդեցին երկու երկրների առաջնորդների միջև բազմաթիվ շփումները. 2017թ. Պուտինն ու Էրդողանը հանդիպել են 8 անգամ, ավելի քան 20 հեռախոսազրույց ունեցել:

«Նվագախումբ, հեծելազոր, աղջիկ»

Թուրքիայի մայրաքաղաքում Պուտինին հանդիսավոր դիմավորեցին պահակախումբը, հեծելազորը, ռազմական նվագախումբը, հնչեցին երկու երկրների օրհներգերը: Իսկ լուսանկարման արարողության ժամանակ Էրդողանն իրեն այնքան հանգիստ էր պահում, կարծես գտնվում էր ընկերների և բարեկամների շրջապատում, նշում է լրատվամիջոցը: Արդյունքում Էրդողանը YouTube-ի օրվա հերոս դարձավ: Ինչ-որ պահի նա նկատեց, որ Պուտինի կողքին 3 աղջիկ է կանգնած, իսկ թուրքական կողմից՝ 2 տղամարդ, և իր մոտ կանչեց Պուտինի կողքին կանգնած աղջկան:

«Պուտինի տրամադրությունը ևս լավ էր. այցի նախօրեին նա երկրի նախագահի վկայական էր ստացել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից»,- գրում է ռուսական կայքը:

«C-400 հրթիռներ՝ լոլիկների փոխարեն»

Անցած տարվա արդյունքների համաձայն՝ Թուրքիայից գյուղմթերքի արտահանումն աճել է 1,6 անգամ և հասել 1 միլիարդ դոլարի: Սակայն Անկարան փորձում է մեծացնել դեպի Ռուսաստան լոլիկների թույլատրված մատակարարումների ծավալները: Այժմ լոլիկ է արտահանում ընդամենը 12 թուրքական ձեռնարկություն: ՌԴ նախագահի օգնականն այցից առաջ հայտարարել էր, որ կքննարկվի «հայտնի լոլիկների» հարցը:

Անկարայում Պուտինը նաև հասկացնել տվեց, որ մտադիր է իրականացնել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի ծրագիրը: «Հուսով եմ՝ այդ ծրագիրը ևս դրական արդյունք կունենա»,- ասել էր Պուտինը:

««Երկարակառույցի» մեկնարկը»

Այցի պաշտոնական մաս էր կազմում նաև Թուրքիայի Մերսին քաղաքում առաջին ԱԷԿ-ի՝ «Ակկույու» ԱԷԿ-ի կառուցման մեկնարկը: Պուտինն ու Էրդողանը ողջույնի խոսքեր ասացին ծրագրի մասնակիցներին և «մեկնարկ» հրաման տվեցին՝ առաջին քարը դնելով ատոմային էլեկտրակայանի կառուցման հրապարակում:

«Պատմական պահ է թե՛ մեր երկրի զարգացման, թե՛ Ռուսաստանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցության տեսանկյունից»,- ասել էր Էրդողանը:

Ծրագրում Մոսկվայի կողմից ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 22 միլիարդ դոլար: Այն կիրականացվի մինչև 2023թ., և Պուտինը խոստացել է մասնակցել այդ իրադարձությանը: Յուրաքանչյուր կողմից 500-ական միլիոն դոլարի չափով ներդրումներ կարվեն:

«Առանցքային թեման»

Հանդիպման առանցքային թեման Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցն էր, որը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկեցին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Կողմերն ընդգծեցին Սիրիայում ընդհանուր ռազմավարական նպատակը, որն է՝ ահաբեկիչների վերջնական ջախջախումը:

5613 | 0
Facebook