Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները հայտնել են Սիրիայում ռազմավարական ընդհանուր նպատակի մասին

17:55, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդները հայտնել են Սիրիայում ռազմավարական ընդհանուր նպատակի մասին

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն Սիրիայում ընդհանուր ռազմավարական նպատակ են համարում ահաբեկիչների պարտությունը: Այս մասին Անկարայում ընթացող եռակողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Որպես ընդհանուր ռազմավարական նպատակ ենք տեսնում ահաբեկիչների վերջնական ջախջախումը, ովքեր փորձում են ապակայունացնել աշխարհում իրավիճակը, փորձում են խոչընդոտել խաղաղ գործընթացի հարցով միջազգային ջանքերը»,- ասել է նա:

Բացի այդ, Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը համաձայնել են ընդլայնել Սիրիայի հարցով համագործակցությունը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 3 երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունները:

«Այո, այդ թեման ևս քննարկվել է, սակայն քննարկումը, կարող եմ ասել, գործնական է եղել»,- ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

4568 | 0
Facebook