Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անկարայում ընթանում է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպումը

16:20, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Անկարայում ընթանում է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպումը

Անկարայում սկսվել է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդների եռակողմ հանդիպումը: Սիրիայի հարցով ՌԴ հատուկ հանձնակատարը հայտարարել է, որ կողմերը կքննարկեն Սիրիայի հակամարտության կարգավորման հարցն, ինչպես նաև կնշեն հակամարտության կարգավորման հեռանկարները:

Նրա խոսքով՝ այժմ դրական տեղաշարժեր են գրանցվում Արևելյան Ղութայում:

Life-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ 3 երկրների առաջնորդները հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայում սահմանադրական բարեփոխումների առաջընթացն, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը Սիրիայի Արաբական Հանրապետության ողջ տարածքում հրադադարի կոչ է անում:

Ավելի վաղ Անկարայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

4547 | 0
Facebook