Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ով դուրս կդնի իրեն «Ելք»-ի որոշումների շրջանակից, ինքն իրեն դուրս կդնի դաշինքից». Փաշինյան

14:50, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
«Ով դուրս կդնի իրեն «Ելք»-ի որոշումների շրջանակից, ինքն իրեն դուրս կդնի դաշինքից». Փաշինյան

««Ելք» դաշինքը գնում է լուծարմա՞ն, թե՞ կհարթվեն առկա տարաձայնությունները»,- դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ քայլարշավի ժամանակ հարցել են լրագրողները: ««Ելք» դաշինքը պետք է հաղթահարի տարաձայնություններն ու կարծում եմ, որ ընտրողների կամքն ու տեսակետները պետք է պրոցեսում հաղթեն, ու ես որպես «Ելք» խմբակցության ղեկավար, ինձ համարում եմ նաև գործընթացի պատասխանատուն ու երաշխավորը: Որևէ մեկը չի կարող «Ելք»-ի ընտրողների քաղաքական ուղերձները շրջանցել ու արհամարհել»:

Նա հավելել է, որ դաշինքը պետք է հավատարիմ մնա իր կողմից կայացրած որոշումներին ու պաշտոնական հայտարարություններին. «Ով դուրս կդնի իրեն այս որոշումների շրջանակից, ինքն իրեն դուրս կդնի «Ելք» դաշինքից»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ հոդված էր հրապարակել՝ ներկայացնելով պատճառները, թե ինչու «Լուսավոր Հայաստան»-ը չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» երթին:

| | |
3841 | 1
Facebook