Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՔԿ-ն հայ քննիչին հանձնարարել է հետաքննել ադրբեջանցի «մսագործ-վիրաբույժի» գործը

13:15, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
ՌԴ ՔԿ-ն հայ քննիչին հանձնարարել է հետաքննել ադրբեջանցի «մսագործ-վիրաբույժի» գործը

Միջազգային հետախուզում է հայտարարվել Ադրբեջանում թաքնվող «պլաստիկ վիրաբույժ-մսագործ» (ինչպես նրան անվանում են ռուս ուժայինները) Էլչին Մամեդովի նկատմամբ:

2012թ. ստուգումների և հետաքննության ընթացքում պարզվել է, որ ադրբեջանցին դիմածնոտային վիրաբույժի ռուսական վկայական է գնել, իսկ իրականում ունի մանկաբույժի ադրբեջանական դիպլոմ:

Հետաքննության տվյալներով՝ Էլչին Մամեդովը վիրահատել է հաճախորդներին վիրահատական միջամտության հակացուցումների առկայությամբ, վիրահատություններ է արել առավելագույն ցածր ճնշմամբ, իսկ մեկ անգամ նույնիսկ մոռացել է անձեռոցիկը հիվանդի մարմնի մեջ, ինչը կարող էր մահվան հանգեցնել:

ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը գործը հանձնարարել է հետաքննել հայ քննիչ Գարի Հովհաննիսյանին:

«Մամեդովն Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Մեզ մերժել են Մամեդովի հանձնման հարցում՝ առաջարկելով գործն Ադրբեջանին փոխանցել: Ադրբեջանական մամուլում գրում են, որ Մամեդովի գործը քննում է հայը, և այդ պատճառով նրան հետապնդում են ազգային պատկանելիության պատճառով»,- Գարի Հովհաննիսյանն ասել է «Комсомольская правда» պարբերականին:

Նա նաև նշել է, որ Էլչին Մամեդովը կձերբակալվի Ինտերպոլի կողմից այն ժամանակ, երբ դուրս գա Ադրբեջանի սահմաններից, և կպատժվեն այն պաշտոնյա անձինք, ովքեր նրան Ռուսաստան են ուղարկել վիրահատական պրակտիկայի:

7817 | 0
Facebook