Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

ԱՄՆ Պետդեպը Ռուսաստանին առաջարկել է նոր դիվանագետներ ուղարկել ԱՄՆ

11:45, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ Պետդեպը Ռուսաստանին առաջարկել է նոր դիվանագետներ ուղարկել ԱՄՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նոր դիվանագետներ ուղարկել ԱՄՆ՝ երկրից արտաքսված դիվանագետների փոխարեն, հաղորդում է CNN-ը:

«Ինչպես նման դեպքերում է լինում, ռուսական կառավարությունը կարող է հարցում ուղարկել դիվանագիտական առաքելությունների թափուր պաշտոններում դիվանագետների հավատարմագրման համար»,- հայտարարել են Պետդեպում:

Ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր նոր հարցում առանձին կքննարկվի:

«Ռուսաստանը չի տեղեկացրել մեզ, որ պատրաստվում է կրճատել դիվանագետների ընդհանուր քանակը, ովքեր կարող են աշխատել ԱՄՆ տարածքում: Այդ իսկ պատճառով մենք ենթադրում ենք, որ նրանք կարող են նոր դիվանագետների հավատարմագրման հարցում ուղարկել»,- հավելել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ից արտաքսված ռուս դիվանագետները Մոսկվա էին վերադարձել:

| | |
5008 | 0
Facebook