Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վայրկենական կարմա. վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից՝ չիմանալով, որ վրաերթի է ենթարկել իր կնոջն ու երեխային

02:05, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Վայրկենական կարմա. վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից՝ չիմանալով, որ վրաերթի է ենթարկել իր կնոջն ու երեխային

Դաժան ողբերգություն է տեղի ունեցել Չինաստանի Շանդու նահանգում: Ֆուրգոնի վարորդը մեծ արագությամբ ընթանալիս վրաերթի է ենթարկել մոր ու երեխայի, ովքեր, ինչպես հետո պարզվել է, եղել են նրա կինն ու որդին: Վերջիններս շտապելիս են եղել հարազատներից մեկի տուն՝ ընթրիքի: Ընտանիքի հայրը ևս շտապելիս է եղել նույն չարաբաստիկ ընթրիքին ու մեծացրել է ընթացքի արագությունը: Վրաերթից հետո, վախենալով պատժից, նա փախուստի է դիմել՝ չիմանալով, որ չամփին անօգնական մեռնողներն իր կինն ու երեխան են:

Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից՝ չիմանալով, որ վրաերթի է ենթարկել իր կնոջն ու երեխային
Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից՝ չիմանալով, որ վրաերթի է ենթարկել իր կնոջն ու երեխային

Բժիշկների ժամանման պահին երեխան, ով սկուտերով է եղել, արդեն մահացած է եղել, իսկ մայրը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է վարորդին և նրան վերադարձրել վրաերթի վայր, որտեղ էլ նա իմացել է, թե ում է վրաերթի ենթարկել:

14924 | 0
Facebook