Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում Burger King-ում ծխի պատճառով 6 հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)

15:25, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Ռուսաստանում Burger King-ում ծխի պատճառով 6 հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)

Մոսկվայի Պրեսնենսկայա 2 հասցեում «Աֆիմոլ» առևտրի կենտրոնում Burger King ռեստորանից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ծուխ է տարածվել առևտրի կենտրոնի 4-րդ հարկում՝ Burger King ռեստորանում:

Ծխի պատճառ է դարձել ռեստորանում սննդի պատրաստման գործընթացը:

Առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը տարհանումից մեկ ժամ անց:

Հիշեցնենք, որ երեկ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում, Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում: Պայթյունի հետևանքով 8 մարդ էր տուժել:

#тревога

Публикация от Олег (@olegchernayx)

10488 | 0
Facebook