Կեմերովոյի նախկին նահանգապետ Աման Տուլեևը Կեմերովոյի ազգային պատգամավորի մանդատ է ստացել: Այս մասին հայտնել է տարածաշրջանային ընտրական հանձնաժողովի քարտուղար Միխայիլ Պիմենովը, փոխանցում է «Коммерсант»-ը:
Տարածաշրջանում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը գլխավորող Տուլեևին է փոխանացվել նրա կուսակից Վան Վայ Չենի պատգամավորական մանդատը:
«Փոխարինման համար այլ թեկնածու չի եղել»,- ասել է Պիմենովը:
Նշենք, որ օրեր առաջ Տուլեևը հրաժարականի դիմում էր ներկայացրել: