Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն կքննարկի Գյուլենի արտահանձնման հարցը

13:45, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ-ն կքննարկի Գյուլենի արտահանձնման հարցը

ԱՄՆ-ն ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր արտահանձնման մասին որոշում կընդունի: Այս մասին ТАСС-ին ասել է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիքոլ Նավասը:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական դատարանը եզրահանգման էր եկել, որ Գյուլենն է հրամայել սպանել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին:

Նավասը նշել է, որ հնարավոր արտահանձնման մասին որոշում կընդունվի՝ հիմնվելով բացառապես փաստերի վրա և ամերիկյան օրենսդրությանը համապատասխան:

«Մենք կքննարկենք բոլոր փաստերը, որոնք մեզ կներկայացնի Թուրքիայի կառավարությունը: Մենք որոշում կընդունենք՝ հիմնվելով բացառապես փաստերի վրա և ամերիկյան օրենսդրությանը համապատասխան»,- ասել է նա:

Այլ մանրամասներ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը չի ներկայացրել:

Նշենք, որ Անկարան Գյուլենին մեղադրում է 2016թ. ամռանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարելու համար: Իսլամական քարոզիչը 1999թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում:

7371 | 0
Facebook