Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսրայելը հայրենիք ունենալու իրավունք ունի». Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն

11:15, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
«Իսրայելը հայրենիք ունենալու իրավունք ունի». Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը հայտարարել է, որ Իսրայելը հայրենիք ունենալու իրավունք ունի: Այս մասին նա ասել է The Atlantic ամսագրի հարցազրույցում՝ այդպիսով դառնալով Սաուդյան Արաբիայի իշխանությունների առաջին ներկայացուցիչն, ով ճանաչում է Իսրայելի իրավունքը, հաղորդում է AFP-ը:

Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն վերջին տարիներին դրական փոփոխություններ են նկատվում: Գործակալությունը նշում է, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտությունը հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտն է, քանի որ Էր Ռիյադը ճանաչում է Պաղեստինի ինքնիշխանության իրավունքը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հրեա ժողովուրդը պետության իրավունք ունի, Մուհամեդ բեն Սալմանն ասել է, որ «հավատում է նրան, որ յուրաքանչյուր ազգ աշխարհում ապրելու իրավունք ունի, և որ պաղեստինցիներն ու իսրայելցիները սեփական հողն ունենալու իրավունք ունեն»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին «զավթիչ» և «ահաբեկիչ» էր անվանել:

7770 | 0
Facebook