Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայկական հանքարդյունաբերական ընկերությունների դեմ

09:45, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայկական հանքարդյունաբերական ընկերությունների դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայկական մի շարք հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ Արցախի և նրա հարակից շրջաններում: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Հետաքննության թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և մի շարք այլ ընկերություններ ու ֆիզիկական անձինք:

Քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ «անօրինական ձեռնարկատիրական գործունեություն» և «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում»:

13228 | 2
Facebook