Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր սկանդալ Facebook-ի շուրջ. թոփ մենեջերը պահանջել է «ցանկացած գնով» մեծացնել լսարանը

16:06, շաբաթ, 31 մարտի, 2018 թ.
Նոր սկանդալ Facebook-ի շուրջ. թոփ մենեջերը պահանջել է «ցանկացած գնով» մեծացնել լսարանը

Նոր սկանդալ է ծագել Facebook-ի շուրջ: BuzzFeed պարբերականը հրապարակել է ընկերության թոփ մենեջեր Էնդրյու Բոսվորթի՝ 2016թ. ամռանը գրած նամակը, որում վերջինն ընկերության աշխատակիցներից պահանջում է «ցանկացած գնով» մեծացնել լսարանը:

Ընկերությունն արձագանքել է այդ հրապարակմանը:

Իր նամակում Բոսվորթը, ով այդ պահին զբաղեցնում էր ընկերության փոխնախագահի պաշտոնը, գրել էր «տգեղ ճշմարտության» մասին, այն մասին, որ լսարանի մեծացումն արդարացված է, նույնիսկ եթե այն ձեռք է բերվում կասկածելի միջոցներով և կարող է սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի համար:

Ե՛վ նամակի հեղինակը, և՛ ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արդեն արձագանքել են այդ հրապարակմանն՝ ասելով, որ իրականում նման կարծիք չունեն:

Սակայն նոր սկանդալը, BuzzFeed-ի հաղորդմամբ, կարող է էլ ավելի փչացնել սոցցանցի վարկանիշը. վերջին շրջանում ընկերությունն արդարանում էր օգտատերերի տվյալների արտահոսքի համար:

7665 | 0
Facebook