Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոս Անջելեսում հայ տղամարդը վիճաբանության ժամանակ կրակել է կնոջ վրա և փախուստի դիմել (տեսանյութ)

12:00, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Լոս Անջելեսում հայ տղամարդը վիճաբանության ժամանակ կրակել է կնոջ վրա և փախուստի դիմել (տեսանյութ)

Լոս Անջելեսում հայ տղամարդը կենցաղային վիճաբանության ժամանակ կրակել է կնոջ վրա: Կինն ուսի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է KTLA հեռուստաալիքը:

«Տահանգայի տներից մեկում վաղ առավոտյան վիճել են կինն ու տղամարդը: Վիճաբանությունը շարունակվել է փողոցում, և ինչ-որ պահի տղամարդը կրակել է կնոջ ուսին: Վիճաբանության ժամանակ տղամարդը նաև քարով կոտրել է տան պատուհանը, իսկ երեխան, ով այդ պահին գտնվում էր տանը, չի տուժել»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Հրաձգությունից հետո տղամարդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Ոստիկանների խոսքով՝ ենթադրյալ հանցագործը հայկական ծագում ունի, մոտ 30 տարեկան է, 177 սմ հասակով, շագանակագույն աչքերով: Իրավապահները ենթադրում են, որ հանցագործը զինված է:

10905 | 0
Facebook