Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյում ձերբակալվել է հրդեհված առևտրի կենտրոնի սեփականատերը

10:30, ուրբաթ, 30 մարտի, 2018 թ.
Կեմերովոյում ձերբակալվել է հրդեհված առևտրի կենտրոնի սեփականատերը

Այսօր՝ մարտի 30-ին, Կեմերովոյում ձերբակալվել է հրդեհված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնի գործադիր տնօրեն, սեփականատեր Յուլիա Բոգդանովան: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Յուլիա Բոգդանովան հանդիսանում է «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենը: Հենց այդ ձեռնարկությանն էր պատկանում առևտրի կենտրոնի շենքը, որում մարտի 25-ին տեղի ունեցավ 64 մարդու կյանք խլած սարսափելի հրդեհը:

Քննության ընթացքում պարզվել է, որ Բոգդանովան՝ պատասխանատու լինելով հրդեհային անվտանգությունը պահպանելու համար, բազմից ծանուցումներ է ստացել հակահրդեհային անվտանգության համակարգի անսարքության մասին, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել թերությունները վերացնելու ուղղությամբ:

Նշվում է, որ նրա բնակարանում խուզարկումներ են անցկացվել, և շուտով նրա նկատմամբ ՌԴ ՔՕ 219-րդ հոդվածի 3-րդ մասով («Հրդեհային անվտանգության պահանջների խախտում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան») մեղադրանք կառաջադրվի:

11714 | 0
Facebook