Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանը հայտարարել է ռուս դիվանագետին արտաքսելու մասին

15:00, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Վրաստանը հայտարարել է ռուս դիվանագետին արտաքսելու մասին

Վրաստանը որոշել է երկրից արտաքսել ռուս մեկ դիվանագետի՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության՝ կապված Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:

«Նախարարությունն աջակցում է միջազգային հանրության և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, և, հետևաբար, անընդունելի է համարում Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործող Ռուսաստանի շահերը ներկայացնող խմբի աշխատակցի ներկայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դիվանագետը պետք է լքի երկիրը մեկ շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ Մոսկվայից իր դեսպանին հետ կանչելու մասին հայտարարել էր Սլովակիան:

Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան և Ավստրալիան երկուշաբթի օրը հայտարարել էին ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման մասին:

7288 | 0
Facebook