Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 79-ի

12:40, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Կեմերովոյում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 79-ի

Կեմերովոյում առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 79 մարդ է տուժել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:

«Այսօրվա դրությամբ հոսպիտալացված է 12 մարդ: Ամբուլատոր բուժում է անցնում 67 տուժած»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի է դարձել 76 տուժածի մասին:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի էր ունեցել մարտի 25-ին Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում, զոհվել էր 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: 14 զոհերի հուղարկավորության արարողությունը տեղի էր ունեցել երեկ:

7138 | 0
Facebook