Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը

12:00, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է փակել Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունն՝ ի պատասխան Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը, գրում է «Известия» պարբերականը:

Պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, նշում է, որ համապատասխան առաջարկությունն ուղարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով վերջնական որոշում կընդունի:

«Ճիշտ կլինի, առաջին հերթին, փակել Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ի հյուպատոսությունը: Իհարկե, դիտարկվում են նաև Եկատերինբուրգում, Վլադիվոստոկում հյուպատոսությունների փակման վարկածները, սակայն Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունն ամերիկացիների համար ավելի կարևոր է»,- ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը:

Միևնույն ժամանակ, ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի մամուլի քարտուղարը պարբերականին ասել է, որ ԱՄՆ-ն իրավունք է վերապահում պատասխանել Ռուսաստանի ցանկացած գործողությանը:

Նշենք, որ Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելուց բացի՝ ԱՄՆ-ն արտաքսել էր ռուս 60 դիվանագետի:

4755 | 0
Facebook