Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեյն ու Մերկելը համաձայնել են միասին պատասխանել Ռուսաստանի ագրեսիային

10:40, հինգշաբթի, 29 մարտի, 2018 թ.
Մեյն ու Մերկելը համաձայնել են միասին պատասխանել Ռուսաստանի ագրեսիային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության են եկել, որ պետք է շարունակեն համատեղ գործողությունները Ռուսաստանի ագրեսիայի պատասխանելու համար: Երկու երկրների կառավարությունների ղեկավարների հեռախոսազրույցի մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը:

«Վարչապետը զրույցի սկզբում երախտագիություն է հայտնել կանցլերին համաձայնության և վճռական աջակցության համար Սոլսբերիի դեպքից հետո: Կանցլերն ու վարչապետը համաձայնել են շարունակել համատեղ գործողությունները Ռուսաստանի աճող ագրեսիային պատասխանելու համար»,- ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներմուծման համար տուգանքի ժամանակավոր սահմանումը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը:

7502 | 0
Facebook