Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Որոշ ուժեր փորձում են գումար վաստակել ողբերգության վրա». Կեմերովոյի մարզպետը տեսաուղերձ է հղել բնակիչներին

16:05, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
«Որոշ ուժեր փորձում են գումար վաստակել ողբերգության վրա». Կեմերովոյի մարզպետը տեսաուղերձ է հղել բնակիչներին

Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը տեսաուղերձ է հղել բնակիչներին՝ կապված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ, փոխանցում է РИА «Новости»-ն:

Նա նշել է, որ դիմում է բնակիչներին, քանի որ «այս շրջանը շատ ծանր է»:

«Ողբերգության մասին բոլորդ գիտեք: Եվ կան որոշ ուժեր, որոնք նպատակաուղղված փորձում են հրահրել մարդկանց: Նրանք փորձում են ուրիշի վշտի վրա գումար վաստակել»,- ասել է Տուլեևն իր տեսաուղերձում:

«Յուրաքանչյուրը պետք է պատասխան տա, յուրաքանչյուրը: Պետք է արդարություն տիրի, հասկանո՞ւմ եք, այլ ոչ թե մեղքը գցել ինչ-որ պահակի կամ տոմսավաճառի վրա»,- ընդգծել է Տուլեևը:

Գործակալությունը նշում է, որ Տուլեևի մենախոսությունը տևել է 10 րոպե:

Ավելի վաղ Տուլեևն աշխատանքից ազատել էր իր տեղակալ Ալեքսեյ Զելենինին:

«Որոշ ուժեր փորձում են գումար վաստակել ողբերգության վրա». Կեմերովոյի մարզպետը տեսաուղերձ է հղել բնակիչներին
7100 | 0
Facebook