Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինին խնդրում են հայկական արմատներ ունեցող միլիարդատիրոջը վարչապետ նշանակել

14:30, չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ.
Պուտինին խնդրում են հայկական արմատներ ունեցող միլիարդատիրոջը վարչապետ նշանակել

Change.org ինտերնետային հարթակում առցանց խնդրագիր է հրապարակվել, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրում են ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակել «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկուն (Հարությունյան):

«Միայն նման վարչապետով Ռուսաստանը կարող է զարգանալ»,- ասվում է խնդրագրում:

Առցանց խնդրագրում տարբեր տվյալներ են ներկայացվում ռուսաստանաբնակ հայազգի գործարարի կենսագրությունից:

Ներկա պահին Գալիցկու նշանակման համար խնդրագիրն ստորագրել է համացանցի մոտ 130 օգտատեր:

18691 | 2
Facebook