Change.org ինտերնետային հարթակում առցանց խնդրագիր է հրապարակվել, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրում են ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակել «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկուն (Հարությունյան):
«Միայն նման վարչապետով Ռուսաստանը կարող է զարգանալ»,- ասվում է խնդրագրում:
Առցանց խնդրագրում տարբեր տվյալներ են ներկայացվում ռուսաստանաբնակ հայազգի գործարարի կենսագրությունից:
Ներկա պահին Գալիցկու նշանակման համար խնդրագիրն ստորագրել է համացանցի մոտ 130 օգտատեր: