Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կեմերովոյի հրդեհից զոհվել է Տրեշչևսկի ավանի 5ա դասարանի գրեթե կեսը (տեսանյութ)

23:10, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
Կեմերովոյի հրդեհից զոհվել է Տրեշչևսկի ավանի 5ա դասարանի գրեթե կեսը (տեսանյութ)

Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունն իր հետ տարել է Տրեշչևսկի ավանի 5ա դասարանի գրեթե կեսը: Նրանք եկել էին դիտելու «Փիթեր ճագարը» մուլտֆիլմը և չեն կարողացել դուրս գալ հրդեհով բռնկված կինոսրահից: Երեխաները եկել էին նշելու գարնանային արձակուրդների մեկնարկը: Ծնողներն ու դասղեկը աշակերտների հետ ներս չեն մտել, նրանք մնացել են միջանցքում: Սկզբում մուլտֆիլմ դիտելու էին եկել 7 աշակերտներ՝ 6 աղջիկ և մեկ տղա: Կեսից տղան դուրս է եկել, մնացել են աղջիկները: Ընդ որում, աշակերտուհիներից մեկը ևս պետք դասարանցիների հետ լիներ, սակայն չի կարողացել գալ, որովհետև երեկոյան լվացված վերարկուն առավոտյան չի հասցրել չորանալ:

Աղբյուրը` kp.ru
15118 | 1
Facebook