Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չենք հանդուրժի նման լկտիություն». Լավրովը՝ ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման մասին

16:20, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
«Չենք հանդուրժի նման լկտիություն». Լավրովը՝ ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման մասին

Ռուսական կողմը մտադիր չէ հանդուրժել արևմտյան պետությունների լկտիությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Life.ru-ն:

«Կպատասխանենք, չկասկածեք, քանի որ այդ լկտիությունն, իհարկե, ոչ ոք չի հանդուրժի: Չենք հանդուրժի»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ հայտարարել էին ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: Զանգվածային արտաքսումը կապված է Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ: Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել էր Սիեթլում ռուսական գլխավոր հյուպատոսության գործունեության դադարեցման մասին, որից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խոստացել էր պատասխանել բոլոր այդ երկրների գործողություններին:

7098 | 0
Facebook