Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյի իշխանությունները խոստանում են պատժել հրդեհի հարյուրավոր զոհերի մասին տեղեկություններ տարածողներին

12:00, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
Կեմերովոյի իշխանությունները խոստանում են պատժել հրդեհի հարյուրավոր զոհերի մասին տեղեկություններ տարածողներին

Սոցիալական ցանցերում օգտատերերը տեղեկություններ են տարածում, որ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեից զոհվել են հարյուրավոր մարդիկ: «Նրանք, ովքեր տարածել են մեծ թվով զոհերի մասին գրառումները, պետք է ամբողջությամբ պատասխան տան զրպարտության համար»,- Интерфакс-ի փոեխանցմամբ ասել է Կեմերովոյի մարզի առաջին փոխնահանգապետ Վլադիմիր Չերնովը՝ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով Կեմերովոյի հրապարակում:

Նա նաև շեշտել է, որ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե իր գործողություններում խախտումներ հայտնաբերվեն: «Եթե ասեն, որ մեղավոր եմ, կգնամ»:

Մինչդեռ նախաձեռնող խմբի անդամ Ռասիմ Յարոլևը, ով հրապարակել է հրդեհի հետևանքով անհայտ կորածների այլընտրանքային ցուցակը, նշել է, որ իրեն տրամադրել են տեղեկություններ 78 անհայտ կորածների մասին, որոնցից մոտ 70-ը երեխա է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմիր Պուչկովը նշել է, որ վերջին տվյալներով, Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտորնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը 64 է:

6750 | 3
Facebook