Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Կեմերովոյի ողբերգության պատճառներն անվանել է «հանցավոր անփութություն» և «թափթփվածություն»

10:35, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
Պուտինը Կեմերովոյի ողբերգության պատճառներն անվանել է «հանցավոր անփութություն» և «թափթփվածություն»

Վլադիմիր Պուտինը խոսել է Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառների մասին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ:

«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում. չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում: Մարդիկ, երեխաները եկել էին հանգստի: Մենք խոսում ենք ժողովրդագրությունից և կորցնում այդքան շատ մարդկանց, ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության և թափթփվածության»,- ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր «կրակի հետևանքների վերացմանը»:

Պետության ղեկավարը հանձնարարել է հետաքննչական ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին տալ իրավական գնահատական ​​այն պաշտոնյաների գործողություններին, ովքեր թույլ են տվել այս ողբերգությունը:

Բաստրիկինն իր հերթին նշել է, որ հետաքննության համար առգրավվել է հսկայական թվով փաստաթղթեր, որոնք ներկայում ուսումնասիրվում են:

Նշվում է, որ երկրի ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ խորհրդակցությունն սկսելով լռության մեկ րոպեով:

Հիշեցնենք՝ Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով 64 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ:

4665 | 0
Facebook