Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է». Էրդողան

20:50, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
«ԵՄ անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ԵՄ-ի հետ Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները, հաղորդում է Regnum-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը;

Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Բուլղարիա այցի նախաշեմին Աթաթուրքի անվան օդանավակայանում:

«Մենք շարունակում ենք Եվրոմիության հետ բանակցությունները»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ բանակցություններն իրականացվում են՝ հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի դիրքը:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցությունը նախկինի պես Անկարայի գլխավոր ռազմավարական նպատակներից է՝ հավելելով, որ «Թուրքիան կհաղթահարի բոլոր խոչընդոտները, որոնց հետ բախվում է բանակցային գործընթացում»:

| | |
7443 | 0
Facebook
COMMENT.am