Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպական մի շարք երկրներ գրեթե միաժամանակ հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու մասին

19:38, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Եվրոպական մի շարք երկրներ գրեթե միաժամանակ հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու մասին

Այսօր Արևմուտքի մի շարք երկրներ գրեթե միաժամանակ հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու մասին: Տվյալ որոշումը կապված է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ:

Մեծ Բրիտանիայի օրինակին են հետևել Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Ռումինիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Շվեդիան, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան և Ուկրաինան:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր Մեծ Բրիտանիային սպասվող «անակնկալի» մասին:

4777 | 0
Facebook