Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյի առևտրի կենտրոնում պահակն անջատել է հրդեհի տագնապի ազդանշանը. ՌԴ ՔԿ

17:35, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Կեմերովոյի առևտրի կենտրոնում պահակն անջատել է հրդեհի տագնապի ազդանշանը. ՌԴ ՔԿ

Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում հրդեհի սկզբից անջատված է եղել հրդեհի տագնապի ազդանշանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Որոշվում է պահակային խմբի աշխատակցի՝ 5-րդ կասկածյալի ձերբակալության մասին հարցը, ով հրդեհի մասին ազդանշան ստանալու ժամանակ անջատել է նախազգուշացման համակարգը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տեղեկությունների՝ դեպքի հետևանքով 64 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեխաներ:

6458 | 0
Facebook