Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի (տեսանյութ)

14:15, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի (տեսանյութ)

ՌԴ Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Այս մասին հայտնում է տեղի ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է ТАСС-ը:

«Ցավոք, մենք հաստատում ենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ»,- ասել է ԱԻՆ ղեկավարը:

Նրա խոսքով՝ այրված առևտրի կենտրոնում կառույցներն անկայուն են, փրկարարաներն ու հրշեջ ծառայության աշխատակիցներն աշխատում են բարդ պայմաններում: Նա նաև նշել է, որ դեռևս կան անհետ կորածներ:

6545 | 0
Facebook