Խնդրում ենք սպասել...

Միջազգային

SpaceX-ի հրթիռը հսկայական փոս է առաջացրել մթնոլորտի վերին շերտում

13:25, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
SpaceX-ի հրթիռը հսկայական փոս է առաջացրել մթնոլորտի վերին շերտում

SpaceX-ի Falcon 9 հրթիռի արձակման ընթացքում Երկրի իոնոլորտում 900 կմ տրամագծով հսկայական փոս է առաջացել: Թայվանցի և ամերիկացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Space Weather ամսագրում, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով ArsTechnica-ին:

Հրթիռը 5 րոպեում բարձրացրել է ավելի քան 300 կմ, ճանապարհի մեծ մասը գրեթե ուղղահայաց է շարժվել, ինչը հանգեցրել է հսկայական հարվածային շրջանաձև ալիքների ձևավորմանը:

Գիտնականների պնդմամբ՝ մեկնարկից 13 րոպե անց մթնոլորտի վերին շերտում փոս է առաջացել, որը հանգեցրել է ԱՄՆ-ի արևմտյան և խաղաղօվկիանոսյան տարածքում արբանյակային համակարգերի աշխատանքի խափանմանն, իսկ GPS հաղորդիչների ճշգրտությունը կազմել է մեկ մետր:

10564 | 0
Facebook