Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի ուղղությամբ 7 բալիստիկ հրթիռ է արձակվել. կա զոհ և վիրավորներ

12:25, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայի ուղղությամբ 7 բալիստիկ հրթիռ է արձակվել. կա զոհ և վիրավորներ

Ապստամբ հուսիթները բալիստիկ հրթիռներ են արձակել Եմենի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, հաղորդում է DW-ն: Դեպքի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ:

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ արձակվել է 7 բալիստիկ հրթիռ, որոնք ոչնչացվել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կողմից:

Հրթիռներից մեկի բեկորներն ընկել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի բնակելի թաղամասի տարածքում:

Զոհվածը և վիրավորները Եգիպտոսի քաղաքացիներ են:

Սաուդյան Արաբիայի ուղղությամբ 7 բալիստիկ հրթիռ է արձակվել. կա զոհ և վիրավորներ
11307 | 0
Facebook