Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում նախագահական ընտրություններ են

11:40, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Եգիպտոսում նախագահական ընտրություններ են

Եգիպտոսում տեղական ժամանակով ժամը 9.00-ից մեկնարկել են նախագահական ընտրությունները, փոխանցում է РИА Новости-ն:

Բացվել են 13 հազար ընտրատեղամասեր, ընտրությունների ընթացքը կվերահսկեն 16 հազար դատավորներ, 44 եգիպտական և 4 միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների դիտորդներ: Անվտանգությունը կապահովեն երկրի ՆԳՆ աշխատակիցներն ու բանակը:

Եգիպտոսում քվեարկելու իրավունք ունեն 18-ը լրացած անձինք, չեն կարող քվեարկել զինծառայողներն ու ոստիկանության աշխատակիցները:

Նախագահի պաշտոնին հավակնում է 2 թեկնածու՝ գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և քիչ հայտնի քաղաքական գործիչ, «Ալ Հեդ» կուսակցության ղեկավար Մուսա Մուսթաֆա Մուսան:

Քվեարկության վերջնական արդյունքները կհայտարարվեն ապրիլի 2-ին ձայների վերջնահաշվարկից հետո:

6972 | 0
Facebook