Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պոռնոդերասանուհին հայտնել է, որ Թրամփի հետ կապի մասին լռել է՝ սպառնալիքների և շանտաժի պատճառով

11:35, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Պոռնոդերասանուհին հայտնել է, որ Թրամփի հետ կապի մասին լռել է՝ սպառնալիքների և շանտաժի պատճառով

Պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդն, ով հայտնի է Սթորմի Դենիելս կեղծանունով, խոստովանել է, որ լռել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապի մասին, քանի որ իրեն սպառնացել և շանտաժի են ենթարկել:

Կնոջ խոսքով՝ մի քանի տարի առաջ՝ 2011թ., նա պատրաստվում էր կիսվել իր պատմությամբ, սակայն մտափոխվել է: Քլիֆորդը հայտնել է, որ իր փոքր աղջկա հետ ավտոկայանատեղիում կայանելու ժամանակ իրեն է մոտեցել մի տղամարդ և պահանջել, որպեսզի նա «հանգիստ թողնի Թրամփին»: Դրանից հետո տղամարդը նայել է Քլիֆորդի դստերն ու ասել, որ «ցավալի կլինի, եթե նրա մայրիկի հետ ինչ-որ բան տեղի ունենա»:

Պոռնոդերասանուհին այդ խոսքերը որպես ուղիղ սպառնալիք է ընդունել:

Ավելի վաղ նա դատի էր տվել Թրամփին: Թրամփի փաստաբաններն, իրենց հերթին, պոռնոդերասանուհուց 20 միլիոն դոլար էին պահանջել:

9107 | 0
Facebook