Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի (տեսանյութ)

09:55, երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ.
Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի (տեսանյութ)

ՌԴ Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 53-ի: Այս մասին հաղորդում է «Россия 24»-ը:

Զոհվածներից 19-ի մարմիններն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության:

12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը ծանր է:

Ավելի վաղ հայտնի է դարձել 37 զոհի և 45 տուժածի մասին: Կուզբասի իշխանությունները հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին 1-ական միլիոն ռուբլի կվճարեն:

9269 | 0
Facebook