ՌԴ Կեմերովո քաղաքում այրվում է առևտրի կենտրոն: Հրդեհով է բռնկված 4 հարկանի շինության արդեն 3 հարկերը՝ մոտ 500 քառակուսի մետր: Մարդիկ ցած են նետվում պատուհաններից՝ կրակի ճիրաններից փրկվելու համար: Տարհանվել է ավելի քան 100 մարդ: Զոհվել է արդեն 4 երեխա: Հնարավոր է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկում, որտեղ կա մանկական կինոթատրոն և խաղասրահ: