Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Հայտնի է Տոկիո-2020-ի օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը

17:00, կիրակի, 17 մարտի, 2019 թ.
Հայտնի է Տոկիո-2020-ի օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը

Ճապոնիայում 2020-ի մարտի 26-ին կմեկնարկի Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքը: Սկզբում օլիմպիական ջահը կուղևորվի այն քաղաքները, որոնք 8 տարի առաջ ամենաշատն են տուժել երկրաշարժից ու ցունամիից: Փոխանցումավազքը նախատեսված է սկսել Ֆուկուսիմա քաղաքի Ազգային ֆուտբոլային կենտրոնում: 121 օրում ջահակիրներն օլիմպիական կրակը կհասցնեն Տոկիո, որտեղ 2020թ. հուլիսի 24-ին տեղի կունենա օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Տոկիո-2020-ի կազմակերպիչներն ընտրել են օլիմպիական կրակի փոխանցումավազքի նշանաբանը՝ «Հույսը լուսավորում է մեր ուղին»:

Հիշեցնենք, որ Տոկիոն ամառային Օլիմպիական խաղերն ընդունել է նաեւ 1964 թվականին: Տոկիոն 5-րդ քաղաքն է, որն ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի երկրորդ անգամ։ Օլիմպիական խաղերից հետո Ճապոնիայի մայրաքաղաքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը կանցկացվի նաեւ 16-րդ Պարալիմպիկ խաղերը:

| | |
860 | 0
Facebook