Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սկրիպալը ցանկանում էր վերադառնալ Ռուսաստան և այդ մասին անձամբ խնդրել էր Պուտինին. BBC

13:10, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Սկրիպալը ցանկանում էր վերադառնալ Ռուսաստան և այդ մասին անձամբ խնդրել էր Պուտինին. BBC

Մեծ Բրիտանիայում, Սոլսբերիում մարտի սկզբին թունավորված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը ցավում էր, որ «երկակի գործակալ» էր, քանի որ դա փչացրել էր իր կյանքը: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Սկրիպալի դպրոցական ընկեր Վլադիմիր Տիմոշկովին:

Տիմոշկովը հայտնել է, որ Սրիպալը դավաճան չէր, նա «հավատարիմ էր իր սոցիալիստական հայրենիքին՝ Սովետական Միությանը, և ոչ թե Ռուսաստանին»:

Սկրիպալի ընկերը հայտնել է նաև, որ Սկրիպալը նամակ էր ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներողություն էր հայտնել և խնդրել հայրենիք վերադառնալու հնարավորության մասին: Տիմոշկովի խոսքով՝ Ռուսաստանում նա ցանկանում էր հանդիպել իր մոր, եղբոր և մյուս հարազատների հետ:

BBC-ի տեղեկություններով՝ Կրեմլում նամակի փաստը հերքել են:

9702 | 1
Facebook