Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը Facebook-ից հեռացրել է իր SpaceX և Tesla ընկերությունների էջերը

17:35, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Իլոն Մասքը Facebook-ից հեռացրել է իր SpaceX և Tesla ընկերությունների էջերը

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը ջնջել է Facebook-ում իր ընկերությունների էջերն՝ ընդունելով Twitter-ի օգտատերերի մարտահրավերը, հաղորդում է Reuters-ը:

«Ջնջեք Facebook-ում ձեր էջերը, եթե դուք տղամարդ եք»,- գրել է Մասքը:

Այդպիսով Մասքն արձագանքել է Facebook-ում մոտ 50 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալին:

SpaceX և Tesla ընկերությունների էջերը Facebook-ում միլիոնավոր հետևորդներ ունեին, այժմ այդ էջերն անհասանելի են:

«Instagram-ը դեռ OK է... այն դեռևս անկախ է»,- նշել է Մասքը:

7616 | 0
Facebook