Ոստիկանը, ով Ֆրանսիայում սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ պատանդի հետ փոխանակվել էր, ստացված վնասվածքներից մահացել է: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՆԳՆ ղեկավար Ժերար Քոլլոնը:
«Փոխգնդապետ Առնո Բելթրամը մահացել է: Նա զոհվեց հանուն իր երկրի: Ֆրանսիան երբեք չի մոռանա այդ հերոսությունը, նրա քաջությունն ու զոհաբերությունը»,- գրել է նա:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները գրել էին, որ ոստիկան Առնո Բելթրամն առաջարկել է իրեն փոխարինել սուպերմարկետում պատանդ պահվող կնոջ հետ:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ թաղամասում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, երկուսը վիրավոր են: Հարձակում գործած 26-ամյա մարոկացուն հաջողվել է լիկվիդացնել: