Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ֆիննախն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

21:40, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
ԱՄՆ ֆիննախն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Վաշինգթոնն ընդլայնել է Իրանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցային ցուցակը: Ցուցակում են հայտնվել 10 քաղաքացիական անձինք և մեկ կազմակերպություն: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Պատժամիջոցային ցանկում հայտնվածներն կասկածվում են կիբերհանցագործությունների իրականացման համար:

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ մշտապես դիտարկում են Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Հարկ է նշել, որ 2 ամիս առաջ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ էր սահմանել իրանցիների դեմ: Այդ ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել 14 ֆիզիկական և իրավաբանական անձինք, նրանց թվում էր Իրանի դատական իշխանության ղեկավար այաթոլա Սադեկ Լարիջանին, ով Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի եղբայրն է:

8293 | 0
Facebook