Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան ԱՄՆ-ից ЗРК Patriot համակարգեր կգնի

17:35, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Թուրքիան ԱՄՆ-ից ЗРК Patriot համակարգեր կգնի

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակում են ЗРК Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ բանակցությունները, հաղորդում է Anadolu-ն:

Աքսոյի խոսքով՝ այդ հարցով Անկարայի և Վաշինգթոնի դիրքորոշումներն համընկնում են:

Թուրք դիվանագետը հիշեցրել է, որ Թուրքիան վերջին 10 տարվա ընթացքում ակտիվ բանակցություններ է վարում հակահրթիռային համակարգերում պահանջներն ապահովելու ուղղությամբ և նախապատվությունը տալիս է իր դաշնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին:

«Իր հերթին, Ռուսաստանը բավական գայթակղիչ առաջարկ է արել: Արդյունքում Անկարան որոշում ընդունեց գնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Ընդ որում, Թուրքիան պատրաստ է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ համատեղելի հակահրթիռային պաշտպանական համակարգերի մշակմանը»,- ասել է թուրք դիվանագետը:

12333 | 0
Facebook