Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տեղի ունեցածը համարում եմ վրիպում». Ա. Բախշյանը՝ Հակոբ Օշականի անվան դպրոցում տեղի ունեցած միջոցառման մասին

16:05, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Տեղի ունեցածը համարում եմ վրիպում». Ա. Բախշյանը՝ Հակոբ Օշականի անվան դպրոցում տեղի ունեցած միջոցառման մասին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձել է իր գործընկեր Արայիկ Հարությունյանի՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի միջոցառմանն ուղղված քննադատությանը, «Ֆեյսբուք»-ում անելով հետևյալ գրառումը. «Սիրելիներս, կարիք չկա նման խիստ գնահատականների։ Իհարկե այս պաստառը սխալ է, սակայն այս 2-րդ դասարանի երեխաներն իրենց դասվարի հետ ներկայացրել են ևս 10 երկրներ ու որքան հասկացա դպրոցի կայքում տեղադրված տեղեկատվությունից, միջոցառման նպատակը եղել է շատ մարդասիրական ու ազգերի բարեկամությունն է քարոզել, որը շատ ուսանելի է։ Ես կարծում եմ, որ ամբողջ միջոցառման նպատակը եղել է պատին չփակցված հետևյալ կարգախոսը․ Աշխարհում շատ երկրներ կան, բայց մերը՝ Հայաստանն է։ Լավ իմանալով այդ դպրոցն ու տնօրենին, ես համոզված եմ սրանում, տեղի ունեցածն էլ համարում եմ վրիպում։ Հուսամ դպրոցի տնօրինությունն այս ամենը հաշվի կառնի ու դա կապացուցի իր նոր ու հայրենանվեր միջոցառումով»։

Նշենք, որ այս գրառման տակ մեկնաբանություն է արել ֆեյսբուքյան օգտատերերից Գայանե Սիմոնյանն՝ իր զարմանքն արտահայտելով երևույթի նկատմամբ Ա. Բախշյանի վերաբերմունքին. «Սրա համար ոչ միայն պետք է դպրոցից հեռացվեն տնօրենը, կազմակերպչական գծով փոխտնօրենը, դասավանդող ուսուցիչն ու դասղեկը, այլ նաև խիստ նկատողություն տրվի մեթոդմիավորման նախագահին։ Սա աններելի հակապետական քայլ է, խիստ քննադատելի, ու նման ստրկամիտ ուսուցիչներն իրավունք չունեն դպրոց ու դասարան մտնելու»,- գրել է օգտատերը:

Հիշեցնենք՝ Հակոբ Օշականի անվան դպրոցն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Արայիկ Հարությունյանի քննադատությանը՝ այն որակելով ապատեղեկատվություն:

3272 | 1
Facebook