Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ 5 անդամ պետություն կարտաքսի ռուս դիվանագետներին

12:30, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
ԵՄ 5 անդամ պետություն կարտաքսի ռուս դիվանագետներին

Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով հետաքննության հետ կապված ռուս դիվանագետների արտաքսման հնարավորություն են դիտարկում ԵՄ ևս 5 անդամ պետություն՝ Ֆրանսիան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Այս մասին՝ հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել է The Guardian պարբերականը:

Նախօրեին, ինչպես հիշեցնում է պարբերականը, Բրյուսելում կայացել է ԵՄ գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվել է Սոլսբերիում ռուս նախկին հետախույզի և նրա դստեր թունավորման գործով հետաքննությունը: ԵՄ առաջնորդները, մասնավորապես, հաստատել են գործին Ռուսաստանի ներգրավվածությունն ու նշել, որ տեղի ունեցածի առավել համոզիչ բացատրություն չեն տեսնում:

8253 | 0
Facebook